ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հեռանում է

Նոր գլխավոր տնօրենը, ինչպես սպասվում է, պաշտոնի կանցնի նոյեմբերի 15-ից:
Unesco

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 58 անդամները հոկտեմբերի 4-ից 18-ը կանցկացնեն կազմակերպության 202-րդ նստաշրջանը: Նստաշրջանի գլխավոր հարցերից մեկն է լինելու կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնին թեկնածուի առաջադրումը՝ նոյեմբերի 10-ին կազմակերպության 39-րդ գլխավոր կոնֆերանսում բոլոր 195 անդամ-պետությունների կողմից ընտրելու համար:

Թեկնածուի քվեարկությունը կսկսվի հոկտեմբերի 9-ից: Որոշումը կընդունվի գաղտնի քվեարկությամբ: Նշանակման համար պահանջվում է ձայների բացարձակ մեծամասնությունը: Հրապարակման պահին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար ներկայացվել է 8 թեկնածություն: Հնարավոր է պահանջվի քվեարկության մի քանի փուլ, որպեսզի թեկնածուն ստանա ձայների բացարձակ մեծամասնություն: Սպասվում է, որ հաղթողի անունը կհրապարկվի հոկտեմբերի 13-ից ոչ ուշ:

Թեկնածուի հաստատումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին: Նոր գլխավոր տնօրենը, ինչպես սպասվում է, պաշտոնի կանցնի նոյեմբերի 15-ից: Նա այդ պաշտռոնում կփոխարինի Իրինա Բոկովային, ով գլխավորել է կազմակերպությունը երկու քառամյա փուլերով:

Հայտնի է, որ «Ադրբեջանի լվացքատան» հետաքննության համաձայն՝ բուլղարացի քաղաքական գործիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսինը՝ Կալին Միտրևը ադրբեջանական փողեր լվացած կեղծ բրիտանական ընկերություններից 2012-2014 թվականներին ընդհանուր առմամբ 425 հազար եվրո է ստացել։

*

*