ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձյալ չկարողացավ գործադիր տնօրեն ընտրել

Հաջորդ՝ հինգերորդ փուլը տեղի կունենա ուրբաթ օրը։
Unesco

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը ընտրությունների չորրորդ փուլում եւս չկարողացավ  ընտրել կազմակերպության նոր գործադիր տնօրենին։ Հաջորդ՝ հինգերորդ փուլը տեղի կունենա ուրբաթ օրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Գործադիր տնօրենի պաշտոնի համար պայքարում են երեք երկրի ներկայացուցիչներ՝ Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար Օդրի Ազուլեն, Եգիպտոսի ընտանիքի եւ հասարակության նախկին նախարար Մուշիրա Խաթթապը եւ Քաթարի դիվանագետ Համադ բին Աբդուլազիզ Ալ Քավարին:          

*

*