Ուլյուկաեւը դատապարտվեց ութ տարվա ազատազրկման

«Ես ինձ մեղավոր եմ ճանաչում, բայց ոչ թե կաշառակերության համար․․․»
ulyukayev

Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին դատապարտել Է ութ տարվա ազատազրկման եւ 130 մլն ռուբլի տուգանքի:

«Ուլյուկաեւին մեղավոր ճանաչել ՌԴ Քրեական օրենսգրքի 290 հոդվածի վեցերորդ մասով եւ նրան դատապարտել ութ տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում եւ 130 մլն ռուբլի տուգանքի»,- որոշումը հրապարակել Է դատավորը:

Ուլյուկաեւը կալանքի տակ Է վերցվել դատարանի դահլիճում: Մեղմացուցիչ հանգամանքների թվում դատարանը նշել է, որ Ուլյուկաեւն ունի երկու մանկահասակ երեխա ու զառամյալ ծնողներ, դրական բնութագրեր, շնորհակալագրեր, պատվոգրեր եւ գիտական աստիճան: Այդ ամենը հաշվի առնելով մեկտեղ դատարանը եզրակացրել է, որ նախկին նախարարի պատիժը հնարավոր Է միայն ազատազրկման տեսքով:

«Ես ինձ մեղավոր եմ ճանաչում, բայց ոչ թե կաշառակերության, այլ այն բանում, որ ցավալիորեն քիչ բան եմ արել երկրի եւ մարդկանց համար։ Երբ ինքդ ես ընկնում դժբախտության մեջ, նոր միայն հասկանում ես, թե մարդիկ ինչ վատ են ապրում եւ ինչ անարդարությունների հետ բախվում…»,- իր վերջին խոսքում ասել է Ուլյուկաեւը։

Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր «Ռոսնեվթ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինից 2 մլն դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ՝ «Բաշնեվթ»-ի բաժնետոմսերի պետական փաթեթը ձեռք բերելու համար անհրաժեշտ եզրակացություն տալու դիմաց։

*

*