Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրաինայի նախագահ

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վստահ հաղթանակ է տարել Վլադիմիր Զելենսկին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝  Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վստահ հաղթանակ է տարել Վլադիմիր Զելենսկին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ Զելենսկին հավաքել է ձայների 73.21 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 24.46 տոկոսը:

Վլադիմիր Զելենսկին աջակցության համար շնորհակալություն է հայտնել ընտրողներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին անցկացվում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին առաջին փուլում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուները՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն:

*

*