Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Նա նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքից չի ամաչում
vladimir-groysman

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է իր հրաժարական տալու որոշման մասին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես գործադրի հերթական նիստից հետո որոշում եմ կայացրել հրաժարական տալու մասին: Ես այս որոշումը կայացրել եմ այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահն ուկրաինացիներին ուղղված ուղերձում նշել էր, որ կառավարությանը պետք է հրաժարական տա»,- Կիևում ճեպազրույցի ժամանակ ասել է Վլադիմիր Գրոյսմանը: Նա նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքից չի ամաչում, թե ինչպես է կառավարությունն արձագանքել մարտահրավերներին:

«Ես առաջարկեցի նախագահին, խորհրդարանին, որ մենք միասին ձևավորենք միասնական օրակարգ և արագ սկսենք որոշումներ կայացնել, սակայն նախագահն ընտրեց այլ ուղի»,-ասել է նա:

Գրոյսմանը մտադիր է մասնակցել Գերագույն ռադայի ընտրություններին:

*

*