Ուկրաինայի նոր վարչապետը Վլադիմիր Գրոյսմանն է

Գերագույն ռադան այդ պաշտոնում է նշանակել խորհրդարանի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Գրոյսմանին:
vladimir-groysman

Ուկրաինան ունի նոր վարչապետ: Գերագույն ռադան այդ պաշտոնում է նշանակել խորհրդարանի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Գրոյսմանին:

Նրա օգտին է քվեարկել 257 պատգամավոր, անհրաժեշտ էր առնվազն 226 ձայն: Գրոյսմանի թեկնածությունն առաջադրել էր Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն:

Նորընտիր 38-ամյա վարչապետը խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ եւ կայունացնել իրավիճակը երկրում:

Ապրիլի 10-ին արդեն նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր հրաժարական տալու մասին: Որպես պատճառ, նա նշել էր երկրում արհեստականորեն ստեղծված քաղաքական ճգնաժամը:

Այսօր, մինչեւ Գրոյսմանի նշանակումը, Յացենյուկը Ռադային խնդրել է ընդունել իր հրաժարականը՝ նշելով, որ երկիրը պետք է առաջ շարժվի: Իր ելույթից հետո, Յացենյուկը դուրս է եկել խորհրդարանի դահլիճից: Նրան ճանապարհել են ծափահարություններով եւ «Կեցցե՛ս» վանկարկումով:

*

*