Ուկրաինայում քրեական գործ են հարուցել Սաակաշվիլիի դեմ

Սաակաշվիլիին եւ նրա կողմնակիցներին կարող Է սպառնալ մինչեւ հինգ տարվա ազատազրկում:
saakashvili

Ուկրաինայի Լվովի մարզի ոստիկանությունը քրեական գործի վարույթ Է սկսել Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի պետական վարչակազմի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի, ինչպես նաեւ նրա կողմնակիցների կողմից սահմանը ճեղքել-անցնելու փաստով: Այդ մասին ասված Է Ուկրաինայի ազգային ոստիկանության կայքում: Նշված Է, որ Սաակաշվիլիին եւ նրա կողմնակիցներին կարող Է սպառնալ մինչեւ հինգ տարվա ազատազրկում:

Սաակաշվիլիի կողմից Լվովի մարզի «Շեգինի» հսկիչ անցակետով Ուկրաինայի տարածք ճեղքել-անցնելու ժամանակ վնասվածքներ է ստացել 12 ոստիկան եւ հինգ սահմանապահ: Ֆեյսբուքում այս մասին հայտնել Է Ուկրանիայի ներքին գործերի նախարարությունը:

Սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին, որը զրկված Է Ուկրաինայի քաղաքացիությունից եւ չունի փաստաթղթեր, իր կողմնակիցների աջակցությամբ Ուկրաինայի տարածք Է անցել «Շեգինի» հսկիչ անցակետով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

*

*