Կիեւում ՌԴ դեսպանատան վրա ցուցարարները յոդի շշեր եւ քարեր են նետել

Ցուցարարները կրկին պահանջել են ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին...
savchenko-ukraina-rusastan

Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան վրա ձվեր նետելուց հետո, ցուցարարներն անցել են յոդի շշերի եւ քարերի: Նրանք կրկին պահանջել են ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին, որին մեղադրում են 2014 թվականին ռուս 2 լրագրողների սպանության մեջ:

Ինքը՝ Սավչենկոն, չի ընդունում մեղադրանքները: Իսկ նրա փաստաբանը նշում է, որ օդաչուն գերի է ընկել մինչ լրագրողների սպանությունը:

Այսօր հայտնի է դարձել, որ նրա դատավճիռը կհրապարակվի մարտի 21-ից 22-ը: Իր վերջին խոսքում օդաչուն հայտարարել է, որ շարունակելու է մարտի 3-ից սկսած հացադուլը:

Ի դեպ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների առաջարկը՝ պատժամիջոցներ կիրառել Վլադիմիր Պուտինի նկատմամբ ուկրաինացի օդաչուի գործով, ընդգծել է, որ դատական գործընթացին միջամտելն անընդունելի է:

*

*