Ուկրաինան ռազմական դրություն է հայտարարում. Կերչի նեղուցում ՌԴ-ն կալանել է ուկրաինական 3 ռազմանավ

ՌԴ-ն պահանջել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել
ukraian-razmanaver1 (1)

Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդն առաջարկել է երկրում 60 օրով ռազմական դրության մտցնել: Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, իր հերթին, կոչ է արել Գերագույն Ռադայի պատգամավորներին ներկա գտնվել խորհրդարանի արտահերթ նիստին և հաստատել Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի առաջարկը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այս որոշումը չի ենթադրում որևէ ռազմական գործողություն երկրի արեւելյան հատվածում: Նրա խոսքով՝ Կիևը շարունակելու է հավատարիմ մնալ Մինսկի համաձայնագրերին, չնայած այն բանին, որ Ուկրաինայի զինված ուժերն ու անվտանգության ծառայությունը մարտական պատրաստվածության են բերվել։

Նոյեմբերի 25-ին ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական կողմը ուկրաինական 3 ռազմանավ է կալանել՝ Սեւ ծովն Ազովի ծովին միացնող Կերչի նեղուցում՝ իր ծովային սահմանը խախտելու պատճառով։ 3 ուկրաինացի զինվորականներ վիրավորվել են։

ՌԴ-ն պահանջել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ՝ քննարկելու ուկրաինական կողմի գործողությունները։

*

*