Ուկրաինայում բնակելի շենք է փլուզվել․ կա 8 զոհ

Փրկարարական աշխատանքներին մասնակցել է 478 մարդ եւ 75 միավոր տեխնիկա։
plvac-shenq-ukraina3

Անցած գիշեր Ուկրաինայի Դրոգոբիչ քաղաքում (Լվովի մարզ) քառահարկ բնակելի շենքի մի մաս է փլուզվել։ Առավոտյան 6։30-ի դրությամբ փրկարարաորոնողական աշխատանքներն ավարտվել են։ Հայտնաբերվել է 8 դի, այդ թվում՝ 5-ամյա մի երեխայի։

Փրկարարական աշխատանքներին մասնակցել է 478 մարդ եւ 75 միավոր տեխնիկա։ Հավանական պատճառների շարքում նշվում է բնական գազի պայթյունը եւ օժանդակ ապօրինի կառույցների շինարարությունը։

*

*