Ուկրաինայի նախագահի թեկնածուները արյան անալիզ են հանձնել

Օրգանիզմում թմրանյութերի ու ալկոհոլի առկայությունը պարզելու համար․․․
poroshenko-zelenski

Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն արյան անալիզ են հանձնել՝ օրգանիզմում թմրանյութերի ու ալկոհոլի առկայությունը պարզելու համար: Մրցակիցներն անալիզները հանձնել են տարբեր բուժկենտրոններում՝ լրատվամիջոցների ներկայությամբ:

Զելենսկու թիմն արյուն հանձնելու գործընթացը Կիեւի մասնավոր կլինիկայից հեռարձակել է անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Իսկ Պորոշենկոն անալիզներ է հանձնել «Օլիմպիյսկի» մարզադաշտի բուժկետում: Հենց այդ մարզադաշտում էլ կանցկացվի թեկնածուների բանավեճը՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ: Կիեւի մարզադաշտում բանավեճ անցկացնելու առաջարկը Զելենսկին էր արել: Պորոշենկոն էլ համաձայնվել էր:

*

*