Ուկրաինայում նախագահական ընտրություններ են

Մասնակցում է 39 թեկնածու
ukraina (1)

Այսօր` մարտի 31-ին, Ուկրաինայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընտրություններին մասնակցում է 39 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Ըստ վերջին տվյալների՝ թեկնածուների շարքում առաջատարը շոումեն, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին է, որի վարկանիշն ընտրություններից մեկ շաբաթ առաջ գերազանցում էր 30%-ը: Պորոշենկոյին պատրաստ է իր քվեն տալ ուկրաինացիների մոտ 17%-ը:

Ընդդիմադիր գործիչ Յուլյա Տիմոշենկոյին պատրաստ է աջակցել քաղաքացիների 12,5%-ը:

 

*

*