Ուկրաինայի նախագահի ընտրություններին ռեկորդային թվով թեկնածուներ են մասնակցելու

Դերասան, կատակերգու Վլադիմիր Զելենսկին նախագահի ամենահավանական թեկնածուն է համարվում։
ukraina

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուրբաթ հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք նախագահի ընտրություններին ռեկորդային թվով թեկնածուներ են մասնակցելու:

Գրանցված 44 թեկնածուներից առաջատարների եռյակում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն եւ դերասան, կատակերգու Վլադիմիր Զելենսկին:

Վերջինս, սոցհարցումների արդյունքներով, նախագահի ամենահավանական թեկնածուն է համարվում: 41-ամյա դերասանը 20 տարի նմանակել է Ուկրաինայի քաղաքական գործիչներին, ուկրաինական սերիալներից մեկում երկրի նախագահի դերը խաղացել, իսկ հիմա ուզում է իր ուժերն իրական քաղաքական դաշտում փորձել:

Այսօր դերասան-թեկնածուն հանդիպել է Դոնբասում ռազմական գործողություններին մասնակցածների հետ ու հայտարարել՝ ռուսներն ուկրաինացիների եղբայրները չեն, իսկ Դոնբասը եւ Ղրիմն Ուկրաինայի մաս են:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները