Հարցման արդյունքներով` ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին կստանա ձայների 71.8 տոկոսը

Գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն կստանա ձայների 28.2 տոկոսը
vladimir zelenski (1)

New Image Marketing Group ընկերւթյան համաուկրաինական exit poll-ի հարցման արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին կստանա ձայների 71.8 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն՝ 28.2 տոկոսը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընկերությունը իր կայքում հրապարակել է exit poll-ի մասին անոնսը, սակայն չի ներկայացրել ընտրական տեղամասերում իրականացված հարցման արդյունքները, քանի որ Ուկրաինայի տարածքում մինչև տեղական ժամանակով 20:00-ն գործում է այդպիսի տվյալներ հրապարակելու արգելք:

Արգելքը, սակայն, այլ երկրների վրա չի տարածվում: Նշվում է, որ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հարցման տվյալները ստացել է Ուկրաինայի սահմաններից դուրս:

*

*