Ուկրաինայում լռության օր է

Վաղը ուկրաինացիները պետք է մասնակցեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին․․․
porosheko zelenski

Ուկրաինայի նախագահի թեկնածուների միջեւ նախօրեին անցկացված բանավեճից հետո այսօր երկրում լռության օր է: Վաղը ուկրաինացիները պետք է մասնակցեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին եւ ընտրեն՝ ով կլինի երկրի նոր առաջնորդն առաջիկա 5 տարիներին:

Հետխորհրդային Ուկրաինայի պատմության մեջ սա նախագահի 7-րդ ընտրությունն է: Նախագահական ընտրական մրցավազքի առաջատարը 41-ամյա շոումեն Վլադիմիր Զելենսկին է: Նա քաղաքական փորձառություն չունի, եթե հաշվի չառնենք, որ «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալում նախագահի դերն է խաղացել:

Վերջին սոցհարցումների համաձայն՝ ընտրողների 72 տոկոսը պատրաստ է աջակցել շոումենին ընտրությունների այս փուլում: Մինչդեռ նրա 53-ամյա մրցակից, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին սատարում է Ուկրաինայի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակչության ընդամենը 25 տոկոսը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ Զելենսկին ստացել էր ձայների 30.24 տոկոսը, Պորոշենկոն՝ 15.95 տոկոսը։

*

*