Ուկրաինան պնդում է, որ Կերչի նեղուցում կալանված 3 նավերը թալանված են վերադարձվել

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հետաքննություն կսկսեն ու ռուսական կողմից կպահանջեն՝ վերադարձնել բացակայող մասերը:
ukrainakan-naver

Պաշտոնական Կիեւը պնդում է, որը մեկ տարի առաջ Կերչի նեղուցում կալանված 3 նավերը Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել թալանված վիճակում: Օրինակ, նավերից մեկում բացակայում են վարդակներն եւ զուգարանակոնքերը:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ ստուգել է նավերի վիճակը եւ հայտարարել, որ հետաքննություն կսկսեն ու ռուսական կողմից կպահանջեն՝ վերադարձնել բացակայող մասերը:

Մինչդեռ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ նավերը նորմալ վիճակում են եղել, ու վերադարձի ժամանակ Ուկրաինայի ներկայացուցիչները ստորագրել են համապատասխան փաստաթղթերը:

*

*