Ուկրաինայի հերոսի տան տակ ոսկե ձուլակտորներով եւ հնաոճ իրերով լի թունել է հայտնաբերվել

Տունը հետախուզելիս գտել են դոլարներով լի ճամպրուկ, ոսկյա իրեր եւ ֆաշիստական խաչեր:
ukraina-tunel

Ուկրաինայի  անվտանգության ծառայությունը Ուկրաինայի հերոս, քաղաքապետի առաջին տեղակալ Նիկոլայ Ռամանչուկի առանձնատունը հետախուզել են եւ հայտնաբերել  թունել` լի չհրկիզվող պահարաններով:
Ինչպես պարզ է դարձել, նրանցում պահվել են ոսկու ձուլակտորներ, հնաոճ իրեր, սրբապատկերներ, արծաթե սպասք եւ այլն:

Բացի դրանից, գտնվել են սեւ հաշվապահական թղթեր, որոնք հաստատում են կոռուպցիոն գործարքները:

Մայիսի 3-ին զինն. դատախազության քննիչները ձերբակալել են   Ուկրաինայի հերոս, քաղաքապետի առաջին տեղակալ Նիկոլայ Ռամանչուկին` 100 հազար դոլար կաշառք ստանալիս:  Տունը հետախուզելիս գտել են դոլարներով լի ճամպրուկ, ոսկյա իրեր եւ ֆաշիստական խաչեր:

*

*