Պայթյուն՝ Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում

Վտանգավոր շրջանից տարհանվել է մոտավորապես 10 հազար մարդ
chernigov

Այս գիշեր պայթյուն Է որոտացել Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Իչնյա բնակավայրի շրջանում՝ զինամթերքի պահեստում, ինչի հետեւանքով հրդեհ Է բռնկվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Այրվող պահեստի վտանգավոր շրջանից տարհանվել է մոտավորապես 10 հազար մարդ: ժամը 04:22-ից օդային տարածությունը փակված Է 20 կմ շառավղով, երկաթուղային ու ավտոմոբիլային երթեւեկությունը կանգնեցված է:

Պատահարի վայր են ուղարկվել փրկարարական ծառայության անձնակազմի 220 աշխատակից եւ 60 միավոր տեխնիկա:

6-րդ զինանոցի տարածքը կազմում Է մոտավորապես 682,6 հեկտար։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները