Ուկրաինան խզեց Բարեկամության պայմանագիրը Ռուսաստանի հետ

Oրինագծի օգտին 277 պատգամավոր է քվեարկել...
rada

Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինայի եւ Ռուսատանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի գործողության դադարեցմանը:

Այս մասին հայտնել Է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը:

Համապատասխան նախագահական օրինագծի օգտին 277 պատգամավոր է քվեարկել խորհրդարանի դեկտեմբերի 6-ի լիագումար նիստում: Օրենքի նախագծի համաձայն՝ Բարեկամության պայմանագրի գործողությունը դադարեցվում է 2019 թվականի ապրիլի 1-ից:

Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ Բարեկամության մասին պայմանագիրը ստորագրվել Էր 1997 թվականի մայիսին, Գերագույն ռադան այն վավերացրել Էր 1998 թվականի հունվարին:

2018 թվականի դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարան օրինագիծ էր ներկայացրել այդ պայմանագրի գործողության դադարեցման վերաբերյալ:

*

*