Ուկրաինան արգելել է ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ

2015 թվականից երկրների միջեւ դադարեցվել էր նաև բոլոր կանոնավոր չվերթները
ukraina

Ուկրաինան արգել է Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցությունը պետական անվտանգության ապահովման նպատակով: Այս մասին ապրիլի 3-ին հայտնել է ՈՒՆԻԱՆ-ը: 2015 թվականից երկրների միջեւ դադարեցվել էին նաև բոլոր կանոնավոր չվերթները:

Որոշման նախագծով առաջարկվում է պետությունների միջեւ դադարեցնել բոլոր չարտերային թռիչքները, բացառությամբ այն չվերթների, որոնք անհրաժեշտ են Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Կարմիր խաչի առաքելությունների գործողություններն ապահովելու համար:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ երկրի ՆԳ նախարարությունում վերլուծել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուրի Բոյկոյի եւ «Ընդդիմադիր հարթակ- Հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի՝ Մոսկվա ուղեւորությունը:

*

*