Ուկրաինայում արգելափակվել են «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցցանցերը

Ուկրաինան ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները:
odno,-vkontakte

Ուկրաինան ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները: Նախագահ Պյոտր Պորոշենկոյի ստորագրած հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցների ընդլայնված ցանկում ներառվել է ավելի քան 1200 ֆիզիկական եւ շուրջ 470 իրավաբանական անձ: Վերջինների նկատմամբ պատժամիջոցներն երկարաձգվել են մեկից երեք տարի, ֆիզիկական անձանց նկատմամբ՝ մեկ, երեք, հինգ տարի ժամկետով կամ անժամկետ:

Ցուցակը համալրել են Պետդումայի մի շարք պատգամավորներ, լրագրողներ, Սահմանադրական դատարանի դատավորներ: Պատժամիջոցները ենթադրում են Ուկրաինա մուտք գործելու արգելք եւ արգելանք գույքի վրա:

Պորոշենկոն նաեւ երեք տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել «Յանդեքս» ընկերության նկատմամբ: Ուկրաինայի տարածքում արգելափակվել են «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերը:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*