Ուկրաինան ԱՀԿ է դիմել Հայաստանի եւ Ղրղզստանի մաքսատուրքերի դեմ բողոքով

Ուկրաինան նշել է, որ երկու երկրները պետք է աստիճանաբար կրճատեն մաքսատուրքերը
ahk

Ուկրաինան դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը`բողոքարկելու Հայաստանի եւ Ղրղզստանի կողմից կիրառվող հակադեմպինգային մաքսատուրքերը, որոնք կապված են Ուկրաինայի արտադրության պողպատի խողովակների որոշ տեսակների հետ: Այս մասին ասված է հոկտեմբերի 22-ին ԱՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերում:

Ուկրաինան նշել է, որ երկու երկրները պետք է աստիճանաբար կրճատեն մաքսատուրքերը, որոնք ավելին են, քան անհրաժեշտ է, հիմնված են սխալ որոշումների, ընթացակարգերի վրա:

Ուկրաինան արդեն ԱՀԿ նմանատիպ բողոք է ներկայացրել Ղազախստանի դեմ: ԱՀԿ կանոնների խախտման մեջ մեղադրվող երկրները 60 օր ունեն խնդրի կարգավորման համար, հակառակ դեպքում՝ Ուկրաինան կարող է դիմել ԱՀԿ-ին՝ որոշում կայացնելու խնդրանքով։

*

*