ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է

Կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված լինելու պատճառով...
michel-platini (1)

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ 63-ամյա ֆրանսիացի Միշել Պլատինին ձերբակալվել է:

Այս մասին հայտնում է Mediapart-ը: Պլատինին ձերբակալվել է 2020 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու ծրագրի մեջ կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված լինելու պատճառով: Այս մեղադրանքը, սակայն, ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ մարզիչ Պլատինին չի ընդունում: Քաթարն իրավունք ստացավ Մունդիալ-2020 անցկացնել իր երկրում 2010 թվականին, երբ Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահն էր:

Միշել Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2007 թվականից ու այդ պաշտոնին մնաց մինչև 2015 թվականը: 

*

*