Տուսկը հորդորել է բրիտանացի ընտրողներին չհրաժարվել Brexit-ի գործընթացը կանխելուց

Հեռանալուց առաջ Դոնալդ Տուսկը նախազգուշացրել է
donald-tusk

Մեծ Բրիտանիայում դեկտեմբերին սպասվող համընդհանուր ընտրություններից առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հորդորել է բրիտանացի ընտրողներին չհրաժարվել Brexit-ի գործընթացը կանխելուց:

Տուսկը, որը 5 տարի պաշտոնավարելուց հետո հաջորդ ամիս պետք է լքի Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը, այս ելույթն է ունեցել Բրյուգեի Եվրոպայի քոլեջում: Նա զգուշացրել է, որ Եվրամիությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կդառնա «երկրորդ խաղացող»:

Տուսկի կարծիքով՝ Brexit-ով կազդարարվի «Բրիտանական կայսրության իրական ավարտը»:

*

*