Թուրքիայի վարչապետը կայցելի ԱՄՆ

Հայտնում է «Անադոլու» գործակալությունը
turqia-varchapet

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նոյեմբերի 7-11-ը կայցելի Միացյալ Նահանգներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում Յըլդըրըմը կհանդիպի տարբեր պաշտոնատար անձանց հետ: Այցի օրակարգի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

*

*