Թուրքիան վտանգավոր է զբոսաշրջիկների համար

Իսկ բնական աղետների տեսակետից ամենավտանգավոր երկիրն է ճանաչվել Ճապոնիան
stambul-paytyun

«WhichTravel» միջազգային ընկերությունը հրապարակել է այն 20 երկրների ցանկը, որոնք առավել անվտանգ են զբոսաշրջիկների համար, տեղեկացնում է ermenihaber-ը։

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ որոշ եվրոպական և ամերիկյան երկրներ ավելի ռիսկային ու վտանգավոր են, քան միջինասիական և հյուսիսաֆրիկյան մի քանի երկրներ։

Այսպես, հանցագործությունների տեսակետից ամենաանվտանգ երկրների 20-յակում Թուրքիան գրավել է նախավերջին տեղը։ Իսկ առաջին հորիզոնականները զբաղեցրել են Իսլանդիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սինգապուրը։ Նշվում է, որ Իսլանդիայում 2000թ․-ից ի վեր ընդամենը 36 սպանության դեպք է գրանցվել։

Բնական աղետների ռիսկի առումով Թուրքիան մի փոքր ավելի բարենպաստ վիճակում է հայտնվել՝ գրավելով 12-րդ հորիզոնականը։ Իսկ բնական աղետների տեսակետից ամենավտանգավոր երկիրն է ճանաչվել Ճապոնիան։

*

*