Թուրքիան փորձում է հարաբերությունները լավացնել Թրամփի վարչակազմի հետ

Էրդողանը չի կարծում, որ ԱՄՆ-ի նոր իշխանությունները Օբամայի պես կվարվեն:
amn-turkia
Օբամայի վարչակազմն արդեն անցյալում է: Թուրքիայի իշխանություններն այժմ փորձում են հարաբերությունները լավացնել Թրամփի վարչակազմի հետ ու հասնել իրենց նպատակներին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման խաբել է իրենց եւ, չնայած առկա պայմանավորվածություններին, աջակցել սիրիացի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանական միությանը»:
Թե՛ Անկարան, թե՛ Վաշինգտոնը «Քրդական աշխատավորական կուսակցությանը» համարում են ահաբեկչական խմբավորում: Թուրքիան պնդում է, որ «Ժողովրդական ինքնապաշտպանական միությունը» կապված է «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ, մինչդեռ Վաշինգտոնը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում ակտիվորեն համագործակցում է «Ժողովրդական ինքապաշտպանական միության» հետ: Էրդողանը չի կարծում, որ ԱՄՆ-ի նոր իշխանությունները Օբամայի պես կվարվեն:
Սպասվում է, որ Էրդողանի ու Թրամփի հանդիպումը տեղի կունենա հաջորդ ամիս:

*

*