Թուրքիան սպառնում է Սիրիայի կառավարությանը

Թուրքիայից արդեն արձագանքում են ու սպառնալիքներ հնչեցնում:
turqia-afrin

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե սիրիական բանակը մտնի Աֆրին ու օգնի քրդական զինված ուժերին, թուրքական բանակը հակահարված կտա:

«Եթե Սիրիայի բանակը մտնի Աֆրին ու օգնի «Ժողովուրդների պաշտպանության ջոկատներին», որեւէ մեկը չի կարողանա կանգնեցնել թուրքական ուժերին»,- բառացիորեն սա է ասել Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ Սիրիական կառավարական բանակը մոտակա ժամերին պատրաստվում է մտնել Աֆրինի շրջան։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները