Թուրքիան հանել է ռուսական Սու-24-ի օդաչուի ենթադրյալ մարդասպանին առաջադրված մեղադրանքները

Քննության ընթացքում Չելիքը պնդել էր, թե ռուս օդաչուին սպանելու պատասխանատվությունն...
su-24

Թուրքիայի դատախազությունը հանել է Սիրիայում կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուի սպանության մեջ կասկածվող Ալփարսլան Չելիքին ներկայացված մեղադրանքները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, թե որոշումը կայացվել է բավարար ապացույցների բացակայության պատճառով: Չելիքը ձերբակալվել էր Իզմիրում՝ ապրիլի սկզբին: Քննության ընթացքում Չելիքը պնդել էր, թե ռուս օդաչուին սպանելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել որպես զինյալների խմբի հրամանատար եւ անձամբ զինծառայողի վրա չի կրակել ու նման հրաման չի տվել:

Թուրքական օդուժը Սու-24-ը խոցել էր նախորդ տարի նոյեմբերին՝ պնդելով, թե այն խախտել էր իր օդային սահմանը. Մոսկվան հակառակ կարծիքին է: Օդաչուներին հաջողվել էր դուրս գալ կործանվող ինքնաթիռից: Նրանցից մեկը փրկվել էր, իսկ մյուսին սպանել էին օդում՝ իջնելու պահին:

*

*