Խոցված ՍՈՒ- 24-ի օդաչուի հարազատները հրաժարվում են Թուրքիայի փոխհատուցումից

Սու-24» ինքնաթիռի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում առաջարկվող տնից:
rus-odachu

«Սու-24» ինքնաթիռի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում առաջարկվող տնից: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: Ըստ նրանց, այդ առաջարկը ստորացուցիչ է։

«Ոչ մեկը չի պատրաստվում Թուրքիայից փոխհատուցում խնդրել։ Մի՞թե մենք հիմա ինչ-որ փոխհատուցումներ ենք խնդրելու։ Այդպիսի գաղափար անգամ չկար։ Նույնիսկ եթե փոխհատուցում առաջարկեն, ոչ ոք չի ընդունելու։ Սա ոչ թե ստորացուցիչ է, այլ` ահավոր»,- ասել է օդաչուի եղբայրը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական Կեմեր առողջարանի իշխանությունները հանդես են եկել զոհված օդաչուի ընտանիքին տուն նվիրելու նախաձեռնությամբ։

*

*