Թուրքական ռազմական ուղղաթիռի կործանումից 7 մարդ է զոհվել

Թուրքական ռազմական ուղղաթիռում եղել են նաև բարձրաստիճան զինվորականներ...
ughatir

Թուրքական ռազմական ուղղաթիռը, որում եղել են նաև բարձրաստիճան զինվորականներ, հուլիսի 5-ին Գիրեսունի Ալուջրա գավառում կործանվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է յոթ, վիրավորվել` ութ մարդ: Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին հերքել է արտաքին միջամտության վարկածն ու հայտարարել, որ դժբախտ պատահարի պատճառը եղանակային վատ պայմաններն են:

Կատարվածի առնչությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ:

*

*