Թուրքիան փոխում է քաղաքականությունը. Սիրիայի հետ տնտեսական կապերը կընդլայնվեն

երջին տարիներին հենց Թուրքիան էր կոշտ դիրքերից Ասադի վարչակարգի դեմ հանդես գալիս` պահանջելով Սիրիայի նախագահի հրաժարականը:
erdoghan-assad

Մոտակա օրերին Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ տնտեսական կապերն ընդլայնվելու են: Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին` Reuters-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով` վերջին շրջանում Իրաքի եւ Սիրիայի հետ Թուրքիայի առեւտրային կապերում անկում է դիտվում:

«Մենք հնարավորություն կունենանք ընդլայնել տնտեսական ոլորտում գործունեությունը Սիրիայի հետ: Այդ հարաբերությունները կառուցվելու են սիրիական ժողովրդի եւ իշխանության հետ», -ընդգծել է Թուրքիայի փոխվարչապետը:

Այսպիսով` առկա է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ կառավարության քաղաքականության կտրուկ փոփոխություն: Վերջին տարիներին հենց Թուրքիան էր կոշտ դիրքերից Ասադի վարչակարգի դեմ հանդես գալիս` պահանջելով Սիրիայի նախագահի հրաժարականը:

*

*