Չավուշօղլու. «Մոտ ժամանակներս Եվրոպայում կրոնական պատերազմ է սկսվելու»

Վիլդերսը խոստացել է Հոլանդիան դուրս բերել Եվրամիությունից, փակել բոլոր մզկիթները եւ արգելել Ղուրանը:
chavushoghlu

«Brexit-ից, Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ընտրություններից հետո Նիդերլանդները «Ոչ» ասաց վնասակար պոպուլիզմին». խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:

Նրա «Հանուն ազատության եւ ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը», ձայների 97 տոկոսի հաշվման արդյունքում, զբաղեցնում է խորհրդարանական 150 աթոռից 33-ն՝ ութով պակաս նախորդ գումարման համեմատությամբ: Նրա գլխավոր մրցակից Գերտ Վիլդերսի ծայրահեղ աջ «Ազատության կուսակցությունը» զբաղեցրել է երկրորդ տեղը՝ խորհրդարանում ստանալով 20 տեղ՝ հինգով ավելի, քան նախորդ անգամ:

Նախընտրական արշավի ընթացքում Վիլդերսը խոստացել էր Հոլանդիան դուրս բերել Եվրամիությունից, փակել բոլոր մզկիթները եւ արգելել Ղուրանը:

Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ ողջունել են Ռյուտեին՝ ծայրահեղականության նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ:

Արձագանքել է նաեւ Թուրքիան, որի հարաբերությունները Նիդերլանդների հետ այս օրերին խիստ լարված են: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, թե ոչ մի տարբերություն չկա սոցիալ-դեմոկրատների եւ, նրա խոսքով, ֆաշիստ Վիլդերսի միջեւ:

«Ո՞ւր եք տանում Եվրոպան: Սկսել եք կործանել Եվրոպան: Մոտ ժամանակներս Եվրոպայում կրոնական պատերազմ է սկսվելու»,-ասել է Չավուշօղլուն:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները