Անկարայի հետ հարկավոր է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն

Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը․․․
emanuel-makron

Եվրամիությունը հարաբերությունների վերջնական խզման չի ձգտում Թուրքիայի հետ, սակայն տվյալ փուլում Անկարայի հետ «կոշտ եւ պահանջկոտ երկխոսություն» վարելու անհրաժեշտություն է տեսնում:

Այդ մասին հոկտեմբերի 20-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթաժողովի արդյունքները:

«Մենք շատ հագեցած բանավեճ ունեցանք Թուրքիայի շուրջ: Մենք համաձայնեցինք, որ մեզ հարկավոր Է խուսափել Անկարայի հետ խզումից եւ միաժամանակ շատ կոշտ ու պահանջկոտ երկխոսություն վարել»,-ասել է Ֆրանսիայի ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ Եվրոպան մտադիր է վերանայել իր հարաբերությունները թուրքական կողմի հետ՝ հաշվի առնելով այդ երկրի ներքաղաքական իրադրության մեջ տեղի ունեցած արմատական փոփոխությունները:

*

*