Թուրքիայում անհետացած սաուդցի լրագրողի սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել

Լրագրող Դևիդ Հիրսթը հայտնել է, որ թուրք իրավապահները շատ լավ գիտեն լրագրողի սպանության․․․
saudci-spanutyun

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած լրագրող Ջամալ Խաշոգջիի գործով նոր մանրամասներ են ի հայտ եղել։

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Middle East Eye կայքի լրագրող Դևիդ Հիրսթը հայտնել է, որ թուրք իրավապահները շատ լավ գիտեն լրագրողի սպանության հստակ ժամի, տեղի ու Խաշոգջիի մարմնի մնացորդների գտնվելու վայրի մասին։

Ըստ Դևիդ Հիրսթի գրառման՝ Խաշոգջին հյուպատոսության շենքի ներսում սպանվել է, ապա նրա մարմինը մասնատել և դուրս են բերել հյուպատոսությունից։

Ըստ աղբյուրի՝ թուրք իրավապահներն անգամ գիտեն, թե հյուպատոսության որ սենյակում է կատարվել սպանությունը, և եթե նրանց թույլ տան մտնել հյուպատոսություն, ամենը կապացուցվի։

Դևիդ Հիրսթը նշել է, որ այդ տեղեկություններն իրեն հայտնել է թուրք պաշտոնյաներից մեկը։

*

*