Թուրքիան այն երկիրը չէ, որը բարոյականության դասեր պետք է տա․ Իսրայելի վարչապետ

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան ռուսալեզու էջում՝ ի պատասխան Էրդողանի հայտարարությանը․․․
natanyahu

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան այն երկիրը չէ, որը բարոյականության դասեր պետք է տա աշխարհի ամենաբարոյական բանակին։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան ռուսալեզու էջում՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Էրդողանի նախօրեին արված հայտարարությանը, որտեղ նա դատապարտում էր իսրայելյան բանակի գործողությունները պաղեստինցի ցուցարարների դեմ։

«Կիպրոսը եւ Աֆրինը բռնազավթած քրդերի դեմ պայքարող Թուրքիան իրավունք չունի դասեր տալու»,- նշել է Նաթանյահուն` հավելելով․ «Ըստ ամենայնի, նման հայտարարություններով Թուրքիան որոշել էր նշել ապրիլի 1-ը՝ հումորի օրը»:

Ի դեպ, Իսրայելի պաշտպանության նախարարությունը մերժել է մարտի 30-ին Գազայի հատվածում տեղի ունեցած բռնի բախումների եւ պաղեստինցիների սպանության գործով հետաքննություն սկսելու ՄԱԿ-ի եւ Եվրամիության կոչերը:

Հիշեցնենք, որ ուրբաթ պաղեստինա-իսրայելյան սահմանագծի երկայնքով մարտի 30-ին մեկնարկել է «Մեծ վերադարձի» բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում են Իսրայելից՝ թույլատրել պաղեստինցի փախստականներին՝ վերադառնալ իրենց բնակավայրերը։

Բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 11 պաղեստինցի, 600-ից ավելին վիրավորվել են։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները