ՌԴ նախագահի առաջարկը՝ Սաուդյան Արաբիային

Ըստ Պուտինի՝ Էր-Ռիադը կարող է հետեւել Թեհրանի օրինակին․․․
putin-erdoghan-rohani

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը Սիրիայի ճգնաժամից բացի քննարկվել է նաեւ Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարաններում օրերս տեղի ունեցած հարձակումները, որոնք Էր-Ռիադի պնդմամբ՝ իրականացվել են անօդաչու թռչող սարքերով:

«Եմենի ժողովուրդն ինքնապաշտպանության իրավունք ունի»,-ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ի դեպ, թեեւ Եմենի հութի զինյալներն են ստանձնել հարձակումների պատասխանատվությունը, սակայն որոշ երկրներ, հատկապես՝ Միացյալ Նահանգները, կատարվածի համար մեղավոր են ճանաչում այդ զինյալների աջակցող Թեհրանին:

Հանդիպմանը Ռուսաստանի նախագահն էլ առաջարկել է թագավորության ղեկավարությանն «իմաստուն պետականամետ որոշում» ընդունել ու հետեւելով Թեհրանի օրինակին՝ Մոսկվայից գնել C-300 զենիթահրթիռային համալիրներ, կամ էլ Անկարայի օրինակով ձեռք բերել C-400-ներ:

*

*