Գերմանացիների մեծ մասը նախընտրում է հրաժարվել թուրքական հանգստավայրեր այցելելուց

Der Spiegel-ի անցկացրած հարցմանը մասնակցել է 5092 մարդ:
turqia-turizm

Գերմանիայում անցկացրած հասարակական հարցումների համաձայն՝ գերմանացիների մեծ մասը նախընտրում է հրաժարվել թուրքական հանգստավայրեր այցելելուց: Որպես պատճառ նշվում է Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակը:

Der Spiegel-ի անցկացրած հարցմանը մասնակցել է 5092 մարդ, որոնց 92 %-ը նշել է, որ կխուսափի մեկնել Թուրքիա՝ գերմանա-թուրքական սրված հարաբերությունների պատճառով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի արտգործնախարարը հայտնել էր, թե գերմանացի զբոսաշրջիկների անվտանգությունը երաշխավորված չէ՝ Թուրքիայում իրավապաշտպան Պետեր Շտոյդտների ձերբակալությունից հետո:

Տեղեկացնենք նաեւ, որ Թուրքիայի համախառն ներքին արդյունքի 13%-ը գոյանում է զբոսաշրջության ոլորտից:

Թուրքիայում հանգստացող զբոսաշրջիկների թվով Գերմանիան առաջինն է:

*

*