Զիգմար Գաբրիել․ «Թուրքիան ներկա վիճակում Եվրամիության անդամ չի դառնա»

Գաբրիելը՝ Bild թերթին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության մասին։
zigmar-gabriel

«Թուրքիան երբեք չի անդամակցի Եվրամիությանը, քանի դեռ այդ երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,-նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:

«Թուրքիայի կառավարությունն Էրդողանի օրոք արագորեն հեռանում Է Եվրոպայից: Միանգամայն պարզ է, որ Թուրքիան ներկա վիճակում Եվրամիության անդամ չի դառնա»,- ասել է Գաբրիելը՝ Bild թերթին տված հարցազրույցում:

 

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*