Թուրքիան պահանջում է փոխարինել «ԻՊ»-ի դեմ պայքարի գծով ԱՄՆ հատուկ բանագնացին

Նա, պաշտոնական Անկարայի պնդմամբ, աջակցում է քուրդ գրոհայիններին:
zinyal

Թուրքիան պահանջում է փոխարինել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի գծով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Բրեդ ՄքԳարկին, քանի որ նա, պաշտոնական Անկարայի պնդմամբ, աջակցում է քուրդ գրոհայիններին:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն վստահ է, որ հատուկ բանագնացը կապեր ունի Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» եւ Սիրիայի տարածքում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հետ:

Դրանք, Թուրքիայի դիտարկմամբ, «Քրդական աշխատավորական կուսակցության» ռազմական թեւերն են: Վաշինգտոնը «Քրդական աշխատավորական կուսակցությանը» նույնպես ահաբեկչական կազմակերպությունների թվին է դասում, մինչդեռ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» վստահելի դաշնակից է համարում՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

*

*