Դիվանագիտական «ճակատամարտ» ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ

Ամերիկյան կողմը դա պատճառաբանում է իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նկատառումներով:
turqia-amn

ԱՄՆ պետդեպարտամենը որոշում է ընդունել դադարեցնել ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրումը Թուրքիայի տարածքում գտնվող իր բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում: Ամերիկյան կողմը դա պատճառաբանում է իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նկատառումներով: ԱՄՆ այսպիսի քայլի պատճառը օրեր առաջ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությունն է:

Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ դադարեցնում է ԱՄՆ քաղաքացիներին ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրումը:

*

*