Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը հարցականի տակ Է. Պետդեպարտամենտ

Այդ մասին հայտարարել է մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը
amn-petdep

Միացյալ Նահանգները կցանկանար Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները այցագրային վեճի ֆոնին, սակայն այժմ որոշակի հարցեր են ծագում Անկարայի գործողությունների պատճառով:

Այդ մասին հայտարարել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ: «Պետքարտուղարը կցանկանար բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ… բայց այժմ դա հարցականի տակ Է դրվում այն գործողությունների պատճառով, որոնք ձեռնարկել Է Թուրքիան»,- ասել Է նա:

ԱՄՆ-ը հոկտեմբերի 8-ին կասեցրել Է ոչ միգրացիոն այցագրերի տրամադրումը Թուրքիայի տարածքում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում: Որոշումն ընդունվել Է Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալումից հետո: Ի պատասխան դրա՝ Թուրքիան 1 օր անց դադարեցրել է ոչ միգրացիոն այցագրերի տրամադրումը ԱՄՆ-ի քաղաքացիներին։

*

*