Հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները

Ավելի ուշ Մետիսը պետք է հանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
handipum

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին այսօր Անկարայում բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի հետ:

Սկզբում պաշտոնյաներն առանձնազրույց են ունեցել, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:

Ինչպես հաղորդում է TASS-ը՝ հղում անելով «Milliyet» թերթին, հրապարակային հայտարարություններ չեն արվել: Ավելի ուշ Մետիսը պետք է հանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

*

*