Թուրքական օդուժը ռմբակոծել է Աֆրինը

Կան բազմաթիվ վիրավորներ
turqia-inqnatirner

Թուրքիայի ռազմաօդային ուժերը փետրվարի 9-ին հարվածներ են հասցրել Սիրիայի Աֆրին քաղաքին ( Հալեպից 65 կիլոմետր հեռավորության վրա), որտեղ պաշտպանվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները: Ինչպես հայտնել Է «ՏԱՍՍ»-ը, կեսգիշերից հետո ուժգին ռմբակոծության Է ենթարկվել Աշրաֆիայի շրջանը, ինչը խուճապ Է առաջացրել բնակիչների շրջանում:

Տեղի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել Է այնտեղ ընդունված տասնյակ վիրավոր քաղաքացիների մասին, նրանց թիվն աճում Է: Հարձակումներ են կատարվել նաեւ քաղաքի հարավի Մինա արվարձանի եւ Այն Դեքնա, Միրանազ, Մարյամեյն, Քաշթաար գյուղերի եւ Մենեգ օդանավակայանի վրա:

Թուրքական զրահատեխնիկայի օգնությամբ Ռաջու քաղաքը գրավելու Սիրիական ազատ բանակի փորձը չի հաջողվել, քուրդ աշխարհազորայինները հակահարված են տվել զինյալներին:

 

*

*