Թուրքիան կորուստներ է կրում Աֆրինում (տեսանյութ)

Տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես են թուրք զինվորականները բղավում «Ալլահ Աքբար», որը ծայրահեղ իսլամականների կոչն է:
turq-zinvor-afrin

Երեկ գիշերը քրդական «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներ» խմբավորումը հսկողության տակ է առել Ազազ բնակավայրից հյուսիս-արեւմուտք ընկած Բարսայա լեռների հատվածը, որը մինչ այդ գրավել էին թուրքական զինուժն ու նրանց սատարող սիրիական ընդդիմադիր խմբերը, հայտնում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներ» խմբավորման դեմ նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում կրած առաջին կորուստների մասին: Թուրքական Քիլիսի Գյուլբաբա գյուղի շրջանում քրդերի, նաեւ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների հետ բախումների ընթացքում 2 թուրք զինվոր է մահացել:

Թուրքական զինված ուժերը հունվարի 20-ից քրդերի դեմ ռազմական գործողություն են իրականացնում Թուրքիայի սահմանակից սիրիական Աֆրինի շրջանում: Ի դեպ, համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես են ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող թուրք զինվորները Աֆրինում սիրիական ընդդիմադիր խմբավորումների հետ միասին բղավում «Ալլահ Աքբար», որը ծայրահեղ իսլամականների կոչն է:

*

*