Թուրքական զորքերը գնդակոծել են Աֆրինը. կա առնվազն 18 զոհ

Զգալի նյութական վնաս Է հասցվել բնակելի թաղամասերին...
Afrin-turqia (1)

Թուրքական հրետանին առավոտից գնդակոծում է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ): Այս մասին հայտնել է Firat քրդական գործակալությունը:

Նշվում է, որ առնվազն 18 մարդ Է զոհվել Էլ-Քադիմայի, Աշրաֆիայի եւ Մահմուդիայի շրջաններում: Զգալի նյութական վնաս Է հասցվել բնակելի թաղամասերին: Գործակալության տվյալներով՝ ավերված շենքերի փլատակների տակ տուժածներ կան:

Կարմիր Մահիկի քրդական ընկերության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են կատարում կամավորների խմբերի հետ միասին:

Ավելի վաղ քաղաքը  պաշտպանող «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատների դիրքերը ռմբակոծվել են թուրքական օդուժի կողմից: Զոհվել Է վեց մարդ:

*

*