Թուրքիայի գործողություններն Աֆրինում խանգարում են ԱՄՆ-ին

Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը
tilerson (2)

Թուրքական զինված ուժերի գործողություններն Աֆրինում բացասականորեն են անդրադարձել Սիրիայի արևելքում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի պայքարի վրա, Քուվեյթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։  Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարծում եմ կարևոր է, որ Թուրքիան գիտակցի իր գործողությունների հետևանքները՝ նաև հաշվի առնելով մեր խնդիրները, որոնցից հիմնականը ԻՊ-ի դեմ հաղթանակն է»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունը թուրքական զինված ուժերը սկսել են այս 2018թ. հունվարի 20-ին:

*

*