Թուրքական տանկերը մտել են Աֆրինի կենտրոն

Թուրքերի առաջին գործը եղել է քրդական արձանների ապամոնտաժումը
turqer-afrin2

Թուրքական տանկերը այսօր՝մարտի 18-ին, դուրս մղելով քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» զինյալներին, մտել են Սիրիայի Աֆրին քաղաքի կենտրոն, տեղեկացնում է BBC-ն։

Թուրքերի առաջին գործը եղել է քաղաքի հրապարակներից մեկում կանգնեցրած քրդական շարժման հերոս, դարբին Կավայի արձանի ապամոնտաժումը՝ բուլդոզերի օգնությամբ։

Լուսանկարները՝ Reuters-ի

turqer-afrin33

 

*

*