Թուրքիայի 2 նախարարի մուտքն ԱՄՆ արգելվել է

Ի պատասխան՝ «Լավ» կուսակցության խոսնակն առաջարկում է առգրավել Ստամբուլի «Trump Towers» շենքը
Trump-Towers-stambul2 (1)

Պաշտոնական Վաշինգտոնի կողմից երկու թուրք նախարարների  մուտքը ԱՄՆ արգելվելուց հետո ազգայնական «Լավ» կուսակցության խոսնակ Այթուն Չըրայը  թուրքական իշխանություններին  առաջարկել է համարժեք պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ։

Նա մասնավորապես առաջարկել է Թուրքիա մուտք գործելու արգելք սահմանել ամերիկացի նախարարների նկատմամբ, սառեցնել ամերիկացի պաշտոնյաների ֆինանսական միջոցները Թուրքիայում, դադարեցնել ԱՄՆ-ից 11 մլրդ արժողությամբ ուղևորատար ինքնաթիռների գնման գործընթացը։

Նա կոչ է արել նաեւ առգրավել Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Trump Towers» առևտրի կենտրոնի շենքը, որը պատկանում է ԱՄՆ-ի նախագահին։

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառը քահանա Էնդրյու Բրանսոնին տնային կալանքի մեջ թողնելն ու ԱՄՆ մեկնելու արգելքն է։

Դրան ի պատասխան՝ օգոստոսի 1-ին ԱՄՆ-ը որոշում է ընդունել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մուտքը ԱՄՆ արգելելու մասին։

Տեղեկացնենք նաեւ, որ պատժամիջոցների հարցը քննարկել են ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն եւ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն՝ Հարավային Ասիայի պետությունների ասոցացիայի համաժողովի շրջանակներում Սինգապուրում կայացած հանդիպման ժամանակ։

 

 

*

*