Թուրքիան փոխհատուցում կվճարի հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների ընտանիքներին — Երկիր Մեդիա

Թուրքիան փոխհատուցում կվճարի հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Հայտարարել է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովման նախարար Սուլեյման Սոյլուն:
fransiahay-turqia

Թուրքիայի իշխանությունները  փոխհատուցում կվճարեն երկրում հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ժամանակ զոհվածների և տուժածների ընտանիքներին: Ինչպես փոխանցում է tert.am-ը՝ վկայակոչելով РИА Новости-ին` այս մասին հայտարարել է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովման նախարար Սուլեյման Սոյլուն:

Նախարարի խոսքով` քաղաքացիական անձանց և ծառայության մեջ գտնվողների ընտանիքները միանվագ փոխհատուցում կստանան մինչև 240 000 թուրքական լիրայի (79 000 դոլար) չափով:

Բացի այդ, նրանք ամսական առնվազն 3200 լիրա (մոտ 1000 դոլար) կստանան, իսկ ընտանիքի անդամներից երկուսը երաշխավորված աշխատատեղ կունենան:

Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձը Թուրքիայում իրականացվել է հուլիսի 15-ի լույս, 16-ի գիշերը, երբ մի խումբ զինվորականներ ապստամբություն էին բարձրացրել հիմնականում Անկարայում և Ստամբուլում:

Վերջին տվյալների համաձայն` ավելի քան 250 մարդ է զոհվել հեղաշրջման փորձի ժամանակ, վիրավորվել է ավելի քան 2000-ը։

 

Մեկ Մեկնաբանություն
  • Թուրքիան փոխհատուցում կվճարի հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների ընտանիքներին — Armenian National Committee of America
    8 օգոստոսի 2016 at 00:00

    […] […]

  • *

    *